Ուզբեկստանը ԱՄՆ-ից կգնի 22 ինքնաթիռ

Այս ամսվա սկզբին ես խոսել եմ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Այս մասին իր սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես ցանկանում եմ շնորհավորել նախագահ Միրզիյոևին Boeing-ի հետ ԳԵՐԱԶԱՆՑ գործարք կնքելու կապակցությամբ։ Uzbekistan Airways-ը ձեռք է բերում ավելի քան 8 միլիարդ դոլար արժողությամբ 22 Dreamliner ինքնաթիռներ։ Սա ավելի քան 35,000 աշխատատեղ կստեղծի Միացյալ Նահանգներում։ Նախագահ Միրզիյոևը իր խոսքի տեր մարդ է և մենք կշարունակենք միասին աշխատել նաև շատ այլ ուղղություններով»,- նշել է նա։