Ուղիղ. Կառավարության նիստի օրակարգում 24 հարց...

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 24 հարց, որից 22-ը չի զեկուցվում:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-             Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Էդգար Ալիխանի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին,

-             Դավիթ Ստանիսլավի Ասլանյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

-             Վարժական հավաքներ հայտարարելու մասին,

-             Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին,

-             «ՄՈԴԵՐՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» փակ բաժնետիրական ընկերությանը «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին,

-             Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՆՈՐՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

-             Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքների ավագանիների ընտրություններ նշանակելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու մասին,

-             Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ նշանակելու և անցկացնելու մասին եւ այլ հարցեր: