Ուղիղ․ Կառավարության նիստ. Վայոց ձորի մարզպետ...

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստն է գումարել, որի օրակարգում 39 հարց է: Օրակարգային հարցերից 27-ը չզեկուցվող է, 2 հարց հանվել է օրակարգից:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի հորիզոնը իջեցնելու մասին,

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին,

Արարատ Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ նշանակելու մասին,

Սարհատ Պետրոսյանին կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին,

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ – Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

«Լույս» հիմնադրամից որպես նվիրատվություն գույք ընդունելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Արտենիի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ինչպես նաև «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը գույք նվիրելու մասին եւ այլ հարցեր: