
Ժողովուրդ ջան, ոչ միայն տեղյակ ենք, զբաղվում ենք: Հիմա սրանից ավել այս պահին բան չասեմ, ձեզնից շատ ենք այդ հարցով զբաղվում: Հիմա, որ մի երկու աշխատանքային բան ավել ասեմ՝ կարող է ձեր ու մեր գործը նույն գործն է, խանգարի, բայց հավատացեք ամենաբարձր մակարդակով զբաղվում ենք այդ հարցով ԵԱՏՄ-ում և ես շատ մեծ հույս ունեմ, որ խնդիրը լուծվելու է: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող բեռնափոխադրողներին:
«Դուք կարող եք ամեն օր ցույց էլ անել, բողոքի ակցիա էլ, ձեր իրավունքն է, բայց հավաստիացնում եմ ձեզ, որ առանց այս ցույցի էլ, այս մի շաբաթ է զբաղվում ենք ու շարունակելու ենք զբաղվել այնքան, մինչև կարողանանք հասնենք այնպիսի լուծման, որ այդ հարցը ինչ-որ կերպ լուծվի: Ուղիղ ասում եմ ձեզ, ես էլ գիտեմ, որ 90 օրը մեր պարագայում չաշխատող տարբերակ է, որովհետև 90 օր մենակ դուք Վերին Լարսում կարող է կանգնեք տարվա մեջ։ Եթե ոչ ավել»,-նշել է նա։