Տրանսպորտի թանկացման դեմ իրազեկման ակցիա ենք իրականացրել ուսանողների շրջանում: Այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց քաղաքային տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիա իրականացնող երիտասարդներից մեկը:
«Իրազեկման աշխատանքների ընթացքում հասկացանք, որ նրանց մեծ մասը չի վճարում, բայց կարևոր է, որ պասիվ բոյկոտելուց բացի ուսանողները լինեն կանգառներում, ցույց տան, որ չեն համակերպվում ու կոչ անեն մյուսներին ևս չվճարել: Սպասում ենք, որ դասամիջոց լինի ու մեր իրազեկման ակցան նաև դրսում իրականացնենք: Նախորդ օրերի մեր բոյկոտի գործողությունները ցույց են տվել, որ ուղևորների մեծ մասը բոյկոտում է, բայց կարևոր է, որ այս ամենը ավելի կազմակերպված բնույթ կրի և ուսանողներն ու երիտասարդներն ավելի ակտիվ ներգրաված լինեն»,- ասաց նա: