Ու՞ր է ԱԱԾ այն պետը, որը մինչև պատերազմն ասու...

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրել է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր անձնական երաշխավորության տակ է վերցրել Դադիվանքը և Ղազանչեցոցը։ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է օգնել արցախցիներին վերադառնալ իրենց տները, օգնել վերականգնել իրենց տները։ ՌԴ-ն նաև ֆինանսական օգնություն կցուցաբերի արցախցիներին։

ՌԴ իշխանությունները, հասկանալով, որ Թուրքիան և Արևմուտքը դժգոհ են պատերազմի արդյունքներից, գիտակցելով, որ հնարավոր են սադրանքներ՝ ուղղված նոր պատերազմ հրահրելուն, մեծ պատվիրակություն է ուղարկել Հայաստան և հետո Բաքու, որպեսզի կանխի նոր պատերազմը։

Հիմա ինչ եմ ուզում ասել, ու՞ր է ԱԱԾ այն պետը, որը մինչև պատերազմն ասում էր, թե «ռուսական ազդեցության գործակալների է փնտրելու»։ Հն, գտա՞ք։