Ում եւ ինչ են հասկացնում ռուսները․ «Հրապարակ»

Հրապարակ» թերթը գրում է․ Սեպտեմբերի 7-ին Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության համագումարն էր եւ 25-ամյակի միջոցառումը, որը տեղի ունեցավ Կրեմլի համագումարների պալատի դահլիճում: Նախ՝ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը կարդացել է Պուտինի շնորհավորանք-ուղերձը, որից հետո տեղի է ունեցել մեծ համերգ՝ ռուսական էստրադայի եւ հայկական մանկական համույթների մասնակցությամբ:

Այս ամենը շարքային միջոցառում կլիներ, եթե դրան զուգահեռ ամբողջ Ռուսաստանի տարածքով ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները չենթարկվեին քրեական հետապնդման կամ չզրկվեին ՌԴ քաղաքացիությունից:

Ռուսաստանի իշխանությունները բաց մեսիջ են հղում, որ Ալիեւի հետ լուրջ խնդիրներ ունեն ու չեն պատրաստվում նրա թելադրած խաղի կանոններով խաղալ, բայց քանի որ Հայաստանի իշխանություններն էլ իրենց աչքի լույսը չեն, որպես հակակշիռ` Ռուսաստանում ապրող հայերին են սիրաշահում:

Նախկինում նման իրավիճակներում ուղիղ աջակցություն էր ուղղվում Հայաստանի իշխանություններին, ինչը պաշտոնական Բաքվի կողմից ընկալվում էր որպես բացասական մեսիջ եւ զգուշացում, ու արագորեն սկսում էին վերականգնել խախտված բալանսը, որ հայերը չշահեն, եւ ՀՀ-ի օգտին ՌԴ-ն քայլեր չձեռնարկի:

Հիմա քողարկված մեսիջներ են ուղարկվում Ադրբեջանին, եւ իրավիճակն առավել քան սրվել է: Օրինակ, Կրոկուսի սեփականատեր Ալիեւի նախկին խնամի Ագալարովների գույքն են պետականացնում, արդեն փակվել են Ագալարովին պատկանող մեկ տասնյակ ռեստորաններ Մոսկվայում, համակերպվել են «Կրոկուս սիթի հոլը» կորցնելու մտքի հետ եւ լքել են ՌԴ-ն:

Ադրբեջանական համայնքի 2 ղեկավար զրկվել է քաղաքացիությունից, բազմաթիվ էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, կան կալանավորվածներ: Որպես դրա շարունակություն՝ Ռուսաստանը շեշտված սկսել է կարեւորել Ռուսաստանի հայերի միության դերը, իսկ միության նախագահ Արա Աբրահամյանն արժանանում է հատուկ վերաբերմունքի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 25․ 09․ 25 թ