
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Վարշավայի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ «պատերազմն Ուկրաինայում նաև մեր պատերազմն է»: Նրա խոսքը մեջբերում են լեհական լրատվամիջոցները։
«Հասարակական կարծիքի բոլոր առաջնորդների կարևորագույն խնդիրն է ողջ արևմտյան հանրությանը, ողջ անդրատլանտյան հանրությանը ստիպել ցավագին և խորը կերպով գիտակցել, որ պատերազմ է ընթանում», - ասել է Տուսկը։
«Ուկրաինայում պատերազմը, անկախ նրանից՝ դա ինչ-որ մեկին դուր է գալիս, թե ոչ, նաև մեր պատերազմն է…. Եթե մենք պարտվենք այս պատերազմում, հետևանքները կազդեն ոչ միայն մեր սերնդի, այլև ապագա սերունդների վրա` Լեհաստանում, ամբողջ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, ամբողջ աշխարհում», - հավելել է նա։