
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի ասել է, որ Ուկրաինան կարող է «մոռանալ» Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը (ՆԱՏՕ) միանալու մասին, գրում է apnews.com-ը:
«ՆԱՏՕ, կարող եք մոռանալ դրա մասին: Կարծում եմ, որ, հավանաբար, հակամարտությունը հենց այս հարցի պատճառով է սկսվել», - ասել է Թրամփը լրագրողներին՝ Սպիտակ տանն իր կաբինետի անդամների նիստ գումարելուց առաջ։
ԱՄՆ նախագահն այս մասին ասել է, երբ լրագրողը հարցրել է բանակցային սեղանի շուրջ հնարավոր զիջումների մասին:
Նշենք, որ Ուկրաինան պատերազմն ավարտելուց հետո ամենահուսալի անվտանգության երաշխիքը համարում է Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Սակայն ՌԴ-ն պնդում է, որ Ուկրաինան պետք է մեկընդմիշտ հրաժարվի այդ գաղափարից և ձեռք բերի չեզոք երկրի կարգավիճակ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի խոսքով՝ Ուկրաինան պետք է անդամակցի դաշինքին, սակայն նա որևէ ժամկետ չի նշում: