Ուկրաինայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է հրետանային արկերի պայմանագրի հետ կապված 1,5 միլիարդ ուկրաինական գրիվնա (40 միլիոն դոլար) վատնելու մեղադրանքով, հայտնում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ):
ՈւԱԾ տվյալներով՝ ՊՆ ներկայացուցիչը երկարաձգել է նախնական՝ ավելի թանկ պայմանագիրը, և ընդհանուր 1,5 միլիարդ ուկրաինական գրիվնա (40 միլիոն դոլար) միջոցները փոխանցվել են փոխկապակցված օտարերկրյա միջնորդ ընկերության հաշիվներին: Մեղքը հաստատվելու դեպքում պաշտոնյային սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: