Ուկրաինան առավոտյան ԱԹՍ-ներով փորձել է հարված...

Կիևը առավոտյան անօդաչու թռչող սարքերով փորձել է հարվածել Նովայա Մոսկվայի և Մոսկվայի շրջանի օբյեկտներին՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից: Գերատեսչության տվյալով՝ բոլոր 5 անօդաչուները խոցվել են:

«Ահաբեկչության հետևանքով զոհեր և ավերածություններ չկան»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հարձակումը որակել է «ահաբեկչության գործողություն»։