Ուկրաինան առաջին անգամ թուրքական Բայրաքթար է...

Ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ օգտագործել են Բայրաքթար անօդաչու թռչող սարքերը Դոնբասի շրջանները գրաված զինյալների և ռուսաստանյան զորքերի դեմ։

Այս մասին տեղեկացնում է unian.net-ը:

Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կամավոր Ռոման Դոնիկը։

 «Զինվորականների և խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար բարձրացվել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը, հայտնաբերվել է մարտկոցը եւ մեկ հրանոթը ոչնչացվել է հրթիռով։ Մյուս հաշվարկները թաքնվել են։ Բայց դա հաստատ չէ։ Որովհետև «թռչուններն» ավելի շատ են օդ բարձրացվել։ Վստահե՛ք Ուկրաինայի ԶՈւ-ին»,- գրել է Դոնիկը։

Նա պարզաբանել է, որ անօդաչու թռչող սարքն օգտագործվել է ի պատասխան հոկտեմբերի 26-ին Դոնբասում և Դոնեցկի շրջանի Գրանիտնոյե գյուղում զինվորականների դիրքերի հրետակոծմանը։