Ուկրաինական կողմը պատրաստ չէ հակամարտության կ...

Ռուսական կողմը պատրաստ է շարունակել Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման շուրջ երկխոսությունը Ստամբուլում, ինչպես նաև բաց է պատվիրակությունների մակարդակի բարձրացման հարցի քննարկման համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը պատրաստ չէ հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ փնտրել։

Գալուզինը պարզաբանել է, որ Կիևը փորձում է չեզոքացնել Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ընթացքում ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: Նրա խոսքով՝ Ուկրաինան մերժում է ճգնաժամի արմատական պատճառները լուծելու անհրաժեշտությունը։

«Առանց այդ հիմքի հնարավոր չէ իրականացնել մնացած բոլոր պայմանավորվածությունները»,- նշել է Գալուզինը: