Գերմանիայում ուսուցիչների սուր անբավարարությունն ուժեղացել Է ուկրաինացի փախստականների ինտենսիվ հոսքի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Die Welt թերթը: Ինչպես նշում Է ԶԼՄ-ն, դպրոցական կրթության գերմանական համակարգը տառապում Է ինչպես կադրային «սովից», այնպես Էլ կազմակերպական չկարգավորվածությունից:
«Ուկրաինացի երեխաների դպրոցական ուսուցումը սովորաբար կախված Է տեղի պայմաններից: Շատ են իմպրովիզացիաները, երկրամասերի կողմից չկան կոնկրետ ընթացակարգային ցուցումներ: Դպրոցական վարչակազմը փորձում Է երեխաներին տեղավորել գոյություն ունեցող հատուկ դասարաններում, բայց այլ դեպքերում ամեն բան կախված Է համապատասխան դպրոցի հնարավորություններից»,-նշում Է հոդվածի հեղինակը:
Անյա Բենսինգեր-Շտոլցեն՝ Գիտության եւ կրթության միության անդամը, լրագրողներին հայտարարել Է, որ կադրային ճգնաժամն ազդել Է գերմանական միջավայրում փախստականների ինտեգրման հնարավորությունների վրա, որտեղ դժվար Է խուսափել անհավասարությունից: «Ուսուցիչների անբավարարությունը դպրոցներում լուրջ Է եւ ամենից շատ ազդում Է նրանց վրա, ովքեր հատուկ աջակցության կարիք ունեն: Գերմանիայում դպրոցի հաջողությունն առաջվա պես կախված Է սոցիալական ծագումից»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: