
Հոկտեմբերի 16-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ՝ Հոլոքոստի թանգարանում Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, ինչպես նաև հոկտեմբերի 7-ի երկրորդ տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից։
Զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 8-ի համաձայնագրերի ընթացքին և տարածաշրջանային գործընթացներին։
Սթիվ Ուիթքոֆը վերահաստատել է Միացյալ Նահանգների հետևողական աջակցությունը խաղաղության օրակարգին։
Դեսպան Մկրտչյանն իր երախտագիտությունն է հայտնել Սթիվ Ուիթքոֆին՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում ներդրած ջանքերի համար։