Տղամարդը փորձել է բացել Երևանից Մոսկվա թռչող...

Տղամարդը փորձել է բացել Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռի դուռը։ Նա հետախուզման մեջ է եղել, «Դոմոդեդովոյում» նրան հանձնել են ոստիկանություն։

Ոչ ադեկվատ ուղևորին առաջարկել են թմրաբանական հետազոտություն անցնել, սակայն նա հրաժարվել է, ասել է ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

Տղամարդը Ռուսաստանի քաղաքացիություն չունի, ուստի ձերբակալվելուց յոթ օր հետո նրան վտարելու են երկրից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: