Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը «Եռաբլուր» պանթեոնում, ի պատասխան լրագրողների բազմաթիվ հարցերի, ասաց.
«Ամեն առիթով, երբ այցելում ենք այս նվիրական վայր, մի խնդրանք ենք ներկայացնում՝ չխաթարել օրվա խորհուրդը, թույլ տալ, որ ապրենք այս օրը՝ օրվա խորհրդի մեջ: Այս առիթով մեր ուղերձը հղել ենք: Եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև և աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի համար: Թույլ տվեք այս օրն ապրել իր խորհրդի մեջ և չխաթարել օրվա խորհուրդը՝ ավելորդ հարցումներով: Այդ հարցումները հնարավորություն ունեք այլ առիթներով ուղղելու. կապ հաստատեք մեր տեղեկատվական բաժնի տնօրենի հետ»:
Մանրամասն՝ տեսանյութում։



