Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է գրանցվել։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի եվրոպական հատվածում, հայտնում է РИА Новости-ն։
Առնվազն երեք ցնցում է զգացվել տեղական ժամանակով՝ 10.43-ի սահմաններում:
Աղետների կառավարման վարչության սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ, էպիկենտրոնը գտնվել է Բուրսայի մոտակայքում։