
Թուրքիայում դատարանը վճռել է ձերբակալել երկու նախկին պետական ծառայողի 2007 թվականին հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության հետ կապված, հայտնում է Cumhuriyet թերթը: Խոսքը հետախուզության երկու սպաների՝ Վեյսալ Շախինի և Վոլքան Շախինի մասին է, որոնք, ինչպես նշվում է, տեղյակ էին, սակայն չէին հայտնել Դինքի սպանության ծրագրերի մասին:
Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր գրասենյակի դիմաց: Օգուն Սամանթ անունով 17-ամյա գործազուրկ երիտասարդ տղամարդը խոստովանել է սպանությունը եւ 2011 թվականին դապարտվել շուրջ 23 տարվա ազատազրկման: