Թուրքիայում ապրող հայ երիտասարդների հետ 1915–...

Թուրքիայում արող հայ երիտասարդների հետ հարցազրույցի համար շարունակվում է Bianet.org կայքի խմբագիր Թուղջե Յըլմազի դեմ դատական գործը։

Թուրքական Bianet–ի փոխանցմամբ՝ Թուղջե Յըլմազի դեմ տխրահռչակ 301–րդ հոդվածով (Հրանտ Դինքը եւս մեղադրվել է այդ հոդվածով) բացված դատավարության երկրորդ նիստն է տեղի ունեցել։ 301-րդ հոդվածը վերաբերում է Թուրքիայի հանրապետությունը վիրավորել եւ նվաստացնելուն։

Դատական նիստին հետեւել են մի շարք տեղական եւ միջազգային լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչ Էրոլ Օնդերօղլուն։

Լրագրողը եւ փաստաբանը մեղադրանքի դեմ պաշտպանական ճառ պատրաստելու համար ժամանակ են պահանջել։ Դատական նիստը հետաձգվել է։ Հաջորդը նշանակվել է հոկտեմբերի 20–ին։

Դատական հայցի առարկան Թուղջե Յլըմազի կողմից երկու տարի առաջ ապրիլի 24—ին, Թուրքիայում ապրող  հայ երիտասարդների հետ ծավալուն հարցազրույցն է, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրքիայում Թուրքիայում հայ լինելու, դրա հետ կապված դժվարություններին, կյանքի տարբեր ոլորտներին, ինչպես նաեւ նրանց տեսակետները 1915–ի հետ կապված։