IHA գործակալությունն է հայտնում է, որ ՏԻՄ ընտրություններում հաղթանակի առիթով կազմակերպված տոնակատարության ժամանակ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններից մեկի փոխնախագահ Մեհմեթ Փալազը մահացել է, ևս 8 հոգի էլ վիրավորվել են։
Օթյակը, որում եղել են թուրք պաշտոնյաները, փլուզվել է և ընկել հաղթանակ տոնող ամբոխի վրա։ Դրա հետևանքով Փալազը մահացել է, իսկ 8 հոգու էլ հիվանդանոց են տեղափոխել։



