Թուրքիայի, Սիրիայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարնե...

Թուրքիայի, Սիրիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին ԱՄԷ-ում, հաղորդել է RT Arabic հեռուստաալիքը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրները։

Չորեքշաբթի Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բանակցություններ է վարել ԱՄԷ արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բեն Զեյդ Ալ Նահայանի հետ, որն այցով Դամասկոս է ժամանել էմիրաթական պատվիրակության գլխավորությամբ:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել է, որ Անկարան առաջարկել է Թուրքիայի եւ Սիրիայի արտգործնախարարների հանդիպումը հունվարի երկրորդ կեսին, այն, Նրա խոսքով, հնարավոր է երրորդ երկրում, այդ թվում նաեւ Ռուսաստանում:

Անցած տարի դեկտեմբերին Ռուսաստանում կայացել են  վերջին 11 տարվա ընթացքում Թուրքիայի եւ Սիրիայի պաշտպանության նախարարների առաջին բանակցությունները։ 2011-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմ է սկսվել։ Թուրքիան, որը մինչ այդ հակամարտությունը սերտ հարաբերություններ էր պահպանում Դամասկոսի հետ, հանդես է եկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդների կողմից։ Ա․յդ ժամանակից ի վեր Թուրքիայի հարաբերությունները Սիրիայի հետ բարդ են մնացել։ Սակայն վերջին շաբաթներին երկու կողմերն էլ, ինչպես նաեւ որոշ լրատվամիջոցներ, սկսել են խոսել աստիճանական կարգավորման հնարավորության մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։