Թուրքիայի հետ Վրաստանի սահմանին օտարերկրացինե...

Թուրքիայի հետ սահմանին, «Սարպի» անցակետում, Վրաստանրի մաքսատան աշխատակիցները օտարերկրացիների ուղեբեռի եւ մեքենայի զննման ժամանակ հայտնաբերել են հրազենի 111 փամփուշտ, տեղեկացրել է «Грузия Online»-ը։

Վրաստանի ֆիննախի եկամուտների ծառայության տվյալներով՝ զինամթերքները հայտնաբերվել են  խորացված վերահսկողության ժամանակ։

Գործի նյութերը հանձնվել են Վրաստանի ՆԳՆ՝ հետագա քննության համար։