Թուրքիայի և Ղազախստանի նախագահները հեռախոսազր...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Էրդողանը նշել է Անկարայի ցանկությունը՝ գալիք ժամանակաշրջանում նոր ասպեկտներ մտցնել երկու երկրների հարաբերություններում։

Էրդողանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ։