Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը հանդ...

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նախարարությունում հանդիպում է ունեցել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ, որն այցով գտնվում է Անկարայում։

Այս մասին հրապարակում է տեղադրվել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության «X» սոցիալական ցանցում:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել երկկողմ հարցերի և պաշտպանության ու անվտանգության հարցերի շուրջ։