
Թուրքիան պատրաստ է զբաղվել Ուկրաինայի վերականգնմամբ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
Նա հայտնել է, որ Անկարան պատրաստ է ստանձնել Ուկրաինայի ենթակառուցվածքների վերականգնման պարտավորությունները, սակայն առաջնային խնդիրը հրադադարն է․
«Թուրքիան պատրաստ է շարունակել ջանքեր գործադրել Ուկրաինայի կարգավորման ուղղությամբ, Էրդողանը հարցը առաջնային է համարում»,-հավելել է նա։