Թուրքիան պատրաստ է Գազայում տեղակայել 20 դաշտ...

Թուրքիան պատրաստ է Գազայի հատվածում տեղակայել 20 դաշտային հոսպիտալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան․

«Մենք պատրաստ ենք Գազայի հատվածում տեղակայել 20 դաշտային հիվանդանոց: Կա լողացող հիվանդանոց, որը սպասում է ծով դուրս գալուն: Մենք նախատեսում էինք ուղարկել շտապօգնության 40 մեքենա․ նրանք պատրաստ են կատարել իրենց խնդիրները»,- նախարարի խոսքերն է մեջբերում TRT Haber հեռուստաալիքը։