Իրանագետ Վարդան Ոսկանյանը Տելեգրամի իր ալիքում գրում է .
«Իրանի նախագահական ընտրություններին ընդառաջ հենց այս պահին ընթանում է նախագահի թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը։
Վեց թեկնածուները խոսում են տնտեսական ծրագրերի և դրանց իրականացման հնարավորությունների մասին։
Բարեփոխական թևի թեկնածու Մասուդ Փեզեշքյանի՝ Թուրքիայի տնտեսական զարգացման օրինակի մատնանշումը տեղի է տվել լուրջ քննադատության, քանի որ, այսպես կոչված «թուրքական մոդելը» համարվում է տապալված՝ հատկսպես այդ երկրի դրամի հսկայական արժեզրկման պայմաններում։
Թեև քննարկումը տնտեսական հարցերի շուրջ է, այսուհանդերձ խորքային իմաստով այդ օրինակը մատնանշելը թեկնածուի կողմից կոպտագույն քաղաքական սխալ էր՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիան լռելյայն դիտարկվում է Իրանի տարածաշրջանային ախոյան»։