Թուրքական ոստիկանությունը և հետախուզության աշխատակիցները Ստամբուլում ձերբակալել են յոթ մարդու, ովքեր կասկածվում են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության հետ աշխատելու մեջ։ Այդ մասին հայտնել է թուրքական մամուլը։
Խուզարկությունները տեղի են ունեցել Թուրքիայի ոստիկանության և ազգային հետախուզական կազմակերպության համատեղ գործողության շրջանակներում։ Նշվում է, որ ձերբակալվածները տեղեկություն են վաճառել Մոսադին։