Թուրքիան F-16-ի հարցում ԱՄՆ-ից փոխադարձությու...

«Ի պատասխան Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին Թուրքիայի խորհրդարանի տված հավանության՝ Թուրքիան ԱՄՆ-ից ակնկալում է փոխադարձություն Անկարային Ֆ-16 կործանիչներ վաճառելու հարցում։

Թուրքիան Շվեդիայից ևս սպասում է ահաբեկչության դեմ պայքարի խոստումների կատարում»․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Հունգարիայից վերադառնալուց հետո, ուր նա պաշտոնական այցով այցելել էր դեկտեմբերի 18-ին: