Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչու...

Թուրքիայի մունիցիպալ ընտրություններում մարտին հանրապետության հարավ-արևելքում գտնվող Հաքարի քաղաքի քաղաքապետի պաշտոնում ընտրված Մեհմեդ Սիդդըք Աքիշին  դատարանն ահաբեկչության համար դատապարտել է 19,5 տարվա ազատազրկման։

Հունիսի 3-ին Աքըշը պաշտոնանկ արվեց և կալանավորվեց ահաբեկչական Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի շրջանակում: Խուզարկություններ են իրականացվել Հաքարիի քաղաքապետարանում։ Ոստիկանությունը 10 օրով արգելել է քրդամետ DEM կուսակցության անդամներին փողոցային ցույցեր կազմակերպել։

Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում։ Ըստ թուրքական TRT հեռուստաալիքի՝ դատարանն Աքիշին մեղավոր է ճանաչել «զինված ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու» մեջ։

Հանրապետության ներքին գործերի նախարարության հրամանով քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հաքարիի նահանգապետ Ալի Չելիքը։