Թուրքական (Բայրակթար) ԱԹՍ ֊ը Երևանի երկնքում...

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Քանի որ ձեր մտածողությունը ճամբարային է ու, ոնց հասկանում եմ, անգամ ճանապարհը դեպի կառափնարան չի ստիպի ձեզ մտածել, հասկանալ գոնե որոշ բաներ ու հետևություններ անել, ապա արձանագրենք, որ այս ճգնաժամից մենք դժվար դուրս գանք էս օրակարգով։

Անգամ այս ճակատագրական պահին ձեր ամեն թեզին այլընտրանքային կամ հակառակ թեզ, կարծիքը դիտարկում եք նախկին֊ներկա շրջանակում, Ռոբերտ֊Սերժ, իսկ հիմա էլ 17քաղաքական կուսակցությունների վարքի տիրույթում։

Դա չմտածողության վիճակ է։Դա մտավոր սնանկության ու անուղղելի հիմար լինելու նշան է, երբեմն նաև մասնագիտական բուժօգնություն ենթադրող սուր դեպքերով։

Սակայն դա արդեն ձեր գործն է։

Սա գրելու րոպեներին թուրքական (Բայրակթար) ԱԹՍ ֊ը Երևանի երկնքում է։
Բարի գալուստ նոր՝ 《ավելի անվտանգ》 Հայաստան»: