ՏՏ կազմակերպություններին տրված արտոնություննե...

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանին խնդրեց տվյալներ ներկայացնել բարձր տեխնոլոգիաների հատվածից։ 

Նա մասնավորապես նշեց, որ մի քանի տարի է՝ ՏՏ կազմակերպություններին ՀՀ բյուջեից տրվում է գումար, որի վրա նախարարությունն իրավունք ունի վերահսկողություն սահմանել և հասկանանք, թե այդ գումարներն ինչ նպատակով են ծախսվել։

«Ես նամակ եմ ուղարկել Ֆինանսների նախարարությանը՝ իմանալու այն կազմակերպությունները, որոնք օգտվել են այս արտոնություններից, ի՞նչ աստիճանի արդյունավետություն են ապահովել, աշխատատեղեր են ստեղծվել, ըստ այդմ՝ ինչքա՞ն հարկ է գեներացվել կամ հասույթ»,- ասաց նա:

Սուքիասյանը խնդրեց հստակ տալ, թե այդ կազմակերպությունները որոնք են եղել և ով ի՞նչ կարգի արդյունավետություն ու զարգացում է ապահովել, քանի որ գումարը պետական բյուջեից է տրվել:

Փոխնախարարը նշեց, որ անպայման հարցին կպատասխանեն գրավոր կարգով: