Ծիրան մթերեմ, որ տանեմ մինուսով ծախե՞մ. «Սպայ...

«Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը անակնկալի է եկել ՊԵԿ քննչական վարչության գործողություններից և ընկերությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի բացահայտումից.«Երեկ անակնկալի էի եկել և շոկի մեջ էի»,-ասաց Դավիթ Ղազարյանը:

«Սպայկա» ընկերության տնօրենը նշեց, որ 2 մլրդ դրամի հարկային պարտքի հայտարարությունից հետո մի շարք ֆինանսական ընկերություններ, ում հետ համագործակցում է «Սպայկան», արգելափակել են հաշիվները՝ ընկերությանը զրկելով ազատ շրջանառություն անելու հնարավորությունից: «Իրականում 2 մլրդ 45 մլն դրամի հաշվարկը տեղի չի ունեցել: Ես՝ որպես ընկերության հիմնադիր, սեփականատեր և տնօրեն, գնացել եմ կոմպրոմիսի, որ այդ վիճակից դուրս գամ, քանի որ քաոս էր: Ընկերությունը գնում էր բանկրոտի: Համաձայնվել եմ տալ ճշգրտում ընկերության շահույթհարկի մասով: ՊԵԿ-ն էլ իր հերթին կարճել է գործը»: Այս ամենի և կալանքի միջնորդության մեջ «Սպայկայի» տնօերնը տեսնում է ՊԵԿ-ի հետապնդումը:

Ղազարյանն ասաց, որ թիմով ժողով են անցկացրել, ասել է, որ ընկերությունը պետք է աշխատի բնականոն հունով, եթե նույնիսկ ինքը կալանավորվի:

«Աշխատանքները կշարունակվեն, բայց մթերումներ չենք իրականացնի: Առջևում ծիրանի մթերումներն են, մենք պատրաստ չենք մթերումներ անել: Ծիրան մթերեմ, որ տանեմ մինուսով ծախե՞մ»,-ասաց Դավիթ Ղազարյանը: