Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը` պատուհաս...

Նախորդ տարի Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արմեն Ավետիսյանի  ընտանիքը Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը ցանկանում է նվիրել պետությանը։ Ամիսներ անց պետությունը ստացավ խոստացված «նվերը»։

Իշխանաությունները նվերը ստանալուց հետո կանգնել են մեծ խնդրի առաջ՝ չեն կարողանում վաճառել հյուրնոցը։ Գործարարները հրաժարվում են գնել Ավետիսյանների ընտանիքից խլած բիզնեսը։

Գործարարաներից մեկն, ում իշխանությունները մոտեցել են հյուրանոցը գնելու առաջարկով, Politik.am-ին հայտնեց, որ բանագնացներին փոխանցել է, որ ինքը չի կարող «խլած» բիզնես գնել․ «Իշխանության բանագնացներին հստակ ասել եմ, որ իրենք հավերժ չեն ու կարող են մեկ երկու տարուց հեռանալ իշխանությունից և նոր իշխանությունների գալու դեպքում Ավետիսյանների ընտանիքը շատ հանգիստ կարող են հետ վերցնել հյուրանոցը ու կկորցնեմ միայն ես, որ հավատացել եմ ձեզ»,- ասաց գործարարը, ով չցանկացավ հրապարակել իր անձնական տվյալները։ Գործարարի հավաստմամբ շատերն են նույն պատճառաբանությամբ մերժել իշխանություններին։