Ծառուկյանը՝ երեկվա միջադեպի մասին

Որեւէ մեկի հասցեին վիրավորական բան չի եղել երեկ, այլ ԲՀԿ-ի սկզբունքը, մոտեցումը, տեսակետը Գեւորգ Պետրոսյանը ներկայացրել է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցածին:

Հարցին, թե երեկ այդ միջադեպից հետո որտեղ էր անհետացել Գեւորգ Պետրոսյանը, արդյոք ճիշտ են լուրերը, որ ինքը Գեւորգ Պետրոսյանի հետ խիստ խոսակցություն է ունեցել, Ծառուկյանը պատասխանեց. «Մենք Գեւորգ Պետրոսյանի հետ հանդիպման էինք, միասին գնացել ենք հանդիպման, ուրիշ բան չի եղել: Մարդիկ հեքիաթներ են պատմում, եզրակացություններ անում: Մեր կողմից աղմուկ չի եղել, դրա մասին կարող եք հարցնել աղմուկ անողներին, որ կարող է իրար չեն հասկացել կամ չգիտեմ ինչ»: