
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 15-ի նիստում սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Անդրանիկ Համլետի Կարապետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տվեց:
Նշենք, որ խոսքը վերաբերում է ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանին:
Հարցը ընդգրկված էր չզեկուցվողների շարքում: