«Հիմա Իրանը միայն Հորմուզի միջանցքի՞ց է նալոգ հավաքելու, թե՞ TRIPP-ից էլ: TRIPP-ի T տառն արդեն արդիական չէ, մնաց RIPP ու ՔՊ-ի «Խաղաղաության ժամանակաշրջանի» հարցականը»,-գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Իրանի ու ԱՄՆ միջև հաստատված երկշաբաթյան հրադադարի պայմաններին։
Դանիելյանի խոսքով, կա սխալ պատկերացում, թե այն, ինչ կատարվում է երկրի ներսում, կապ չունի աշխարհաքաղաքական գործընթացների հետ: Իրականությունը ճիշտ հակառակն է:
«2018-ի դավադրությունn ուներ աշխարհաքաղաքական պատճառներ, որը 2020 պատերազմի նախերգանքն էր: ՔՊ-ն պատերազմի կուսակցության է և ստեղծվել էր որպես այդպիսին՝ Արցախը հանձնելու համար: Արցախի կորստն էլ աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնելու նպատակն ուներ: Այդ իսկ պատճառով 2020 թվականին մեր դեմ միջազգային կոալիցիա էր պատերազմում:
TRIPP կոչվածը Արցախի առումի հետ մեկտեղ մեկ փաթեթով է պետք դիտարկել:
Իրանի դեմ սկսված պատերազմն այդ աշխարհաքաղաքական գործընթացի հեջորդ փուլն էր, սակայն այն տապալվեց: Տապալվում է նաև նախօրոք պատրաստված ծրագիրը:
TRIPP-ի ձախողումը ձախողում է նաև ՔՊ-ի՝ պատերազմի կուսակցության համար: ՔՊ-ն այլևս անելիք չունի, սակայն ՔՊ-ի տապալմամբ սկսվում է մի նոր ]անր փուլ, որը պետք է միասին անցնենք:
Մեր պարտությունն առաջին հերթին քաղաքական մտքի պարտությունն էր, կամ ավելի ճիշտ կոլեկտիվ քաղաքական մտքի չգոյության, հետևապես` իրական քաղաքական համակարգի բացակայության հետևանքը:
Հունիսի 7-ից հետո ՔՊ-ի, Հայոց պետականության մարմնին պատվաստված այդ խորթ գոյակցության վիրահատման խնդիրը պետք է լուծենք, ու այնպես չէ, որ ՔՊ-ի հեռացմամբ կունենանք կայացած քաղաքական միավորներ, իրականում՝ ճիշտ հակառակը:
Հունիսի 7-ից հետո կայուն քաղաքական համակարգի կառուցման հարցն է հրատապ լինելու»,-գրում է քաղաքագետը։



