Տրանսպորտի թանկացման հարցի շուրջ լայն տարածու...

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկումները վկայում են, որ վերջին օրերին հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման հարցի շուրջ հանրային տիրույթում լայն տարածում են ստացել այլակարծության համար մարդկանց թիրախավորման դեպքերը:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ անհանդուրժողականության այս մթնոլորտը բացասական հետևանքներ է ունենում մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի համար։

Պաշտպանը կոչ է անում հանրային խոսույթում բացառել ատելության խոսքի, բռնության կոչերի, վիրավորանքի, անհանդուրժողականության, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ցանկացած դրսևորում, ինչպես նաև հակազդել նման խոսքին ու վարքագծին։