Տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը դիմել է ՀՀ Քննչակա...

Տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը, ով այս օրերին Բրազիլիայում մասնակցում է «Miss star internotional» տրանսգենդերների գեղեցկության մրցույթին, իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնում է, որ իր հանդեպ ատելության խոսքի համար սեպտեմբերին դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե, որպեսզի պարզվի այն մարդկանց ինքնությունը, ովքեր վատ են արտահայտվել իր անձի հանդեպ: Այս մասին գրում է Հրապարակը։

Արդեն հոկտեմբեր ամսին տրասգենդերը ՀՀ Քննչական կոմիտեից ստացել է ծանուցում, ըստ որի հարուցվել է քրեական վարույթ:

Նա և Լիլիթ Մարտիրոսյանը հարցաքննվել են և մինչև իր մրցույթին մասնակցելը՝ արդեն իսկ շատ մարդկանց ինքնություն պարզվել է։

Նրանք նույնպես կանչվել են Քննչական կոմիտե և հարցաքննվել են: