Թրամփը քննադատել է Time հանդեսին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Time հանդեսին, որը հոդված է հրապարակել Մերձավոր Արևելքում խաղաղության համաձայնության վերաբերյալ, նշելով, որ նրանց ընտրած լուսանկարը «բոլոր ժամանակներում վատագույնն» է։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։

«Time հանդեսը համեմատաբար լավ հոդված է հրապարակել իմ մասին, բայց լուսանկարը, գուցե, բոլոր ժամանակների վատագույնն է։ Նրան «անհետացրել են» իմ մազերը, իսկ գլխիս վրա ինչ-որ բան է լողում, որը նման է լողացող թագի, բայց չափազանց փոքր։ Իսկապես տարօրինակ է», - գրել է ԱՄՆ նախագահը։

Նա հավելել է, որ երբեք չի սիրել ներքևից արված իր լուսանկարները, սակայն այս մեկը «սուպեր վատ նկար է»։

Time-ի գլխավոր էջի վրա տպագրվել է Թրամփի լուսանկարը, որն ուղեկցում է «Նրա հաղթանակը» վերնագրով հոդվածը։ Հանդեսը Գազայի հատվածում խաղաղության հաստատման և իսրայելցի պատանդների վերադարձի շուրջ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված համաձայնությունն անվանում է «Թրամփի երկրորդ նախագահության ամենանշանակալի ձեռքբերում» և «ռազմավարական շրջադարձային կետ» Մերձավոր Արևելքի համար։