ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը զգալիորեն նվազեցրել է նավթի արտահանումը նավթային ոլորտի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո։ Այս մասին նա ասել է Կենտրոնական Ասիայի 5 երկրների ղեկավարների հետ հանդիպմանը, որի տեսանյութը տարածել է The Associated Press գործակալությունը։
«Կարող եմ ասել, որ Ռուսաստանից արտահանումը զգալիորեն կրճատվել է», - ասել է ԱՄՆ նախագահը։
Նա հավելել է, որ կենտրոնացած է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու վրա՝ շեշտելով հակամարտության հետևանքով մարդկային մեծ զոհերը։
Հոկտեմբերին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական խոշոր նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկօյլ»-ի նկատմամբ՝ դա պատճառաբանելով Մոսկվայի կողմից Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հանձնառության բացակայությամբ։



