ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ երկիր այցելելու հրավերը։ «Ես հարգում եմ նախագահ Զելենսկիին, բայց կարծում եմ, որ այս պահին աննպատակահարմար կլինի մեկնել Ուկրաինա»,- ասել է նա Newsmax հեռուստաալիքին տված հայտարարության մեջ։ Նա հավելել է, որ ներկայումս Բայդենի վարչակազմը գործ ունի նրա հետ, և ինքը չի ցանկանում շահերի բախում ստեղծել:
Ավելի վաղ Զելենսկին NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թրամփին հրավիրել էր Ուկրաինա և ասել, որ 24 րոպեից նրան կբացատրի, որ 24 ժամում չի կարող խաղաղ կարգավորման հասնել։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ 2024 թվականին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում 24 ժամում կկարողանա լուծել Ուկրաինայի հակամարտությունը։