
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երկուշաբթի օրը Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթ) ելույթ ունենալով, կրկին հիշատակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման մասին։
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ Վաշինգտոնը ձգտելու է ապագա սերնդի համար կառուցել ապագա և Ժառանգություն՝ հիմնված կոոպերացիայի, բարեկամության և առևտրային կապերի վրա:
«Թել Ավիվից մինչև Դուբայ, Հայֆայից մինչև Բեյրութ, Երուսաղեմից մինչև Դամասկոս <...> և Հայաստանից մինչև Ադրբեջան՝ ևս մեկ պատերազմ, որը ես կանգնեցրի», ասել է Թրամփը: