
«Նույնիսկ եթե Իրանն ասի. «Մենք չենք ուզում գործարք կնքել», միևնույն է, նրանք ուզում են այն կնքել, և մենք կտեսնենք, թե արդյոք կկարողանանք ինչ-որ բան անել»։ Այս մասին Իսրայելի խորհրդարանում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Իրանին և ինչպես գիտեք, սա թուլությունից չէ ասված։ Թուլություն չկա։ Բայց ես կասեմ այսքանը. մենք պատրաստ ենք, երբ դուք պատրաստ լինեք, և դա կլինի լավագույն որոշումը, որը Իրանը երբևէ կկայացնի»,- նշել է նա, հաղորդում է Reuters-ը։