ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով ֆենտանիլը և դրա հիմնական քիմիական տարրերը դասակարգվում են որպես զանգվածային ոչնչացման զենք։
«Ֆենտանիլի արտադրությունն ու տարածումը, որը հիմնականում իրականացվում է կազմակերպված հանցավոր ցանցերի կողմից, սպառնում է մեր ազգային անվտանգությանը և խթանում անօրինականությունը մեր կիսագնդում ու մեր սահմաններին», ասվում է Թրամփի հրամանագրում, որը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Սույնով ես ֆենտանիլը հայտարարում եմ անօրինական և դրա հիմնական քիմիական տարրերը դասակարգում որպես զանգվածային ոչնչացման զենք։ Ոչ մի ռումբ չի անում այն, ինչ սա է անում։ Որքան մեզ հայտնի է, դրա պատճառով տարեկան մահանում է 200 հազարից մինչև 300 հազար մարդ։ Այսպիսով, մենք ֆենտանիլը պաշտոնապես դասակարգում ենք որպես զանգվածային ոչնչացման զենք»,-հայտարարել է Թրամփը։



