
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա օրերին կքննարկեն երկու երկրների միջև առևտրային համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Կանադայի և ԱՄՆ-ի միջև միջգերատեսչական հարաբերությունների նախարար և առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանը։
«Բանակցություններն ինֆորմատիվ, կառուցողական և բարեկամական էին։ Ես ակնկալում եմ, որ վարչապետն առաջիկա մի քանի օրերին զրույց կունենա նախագահի հետ», - CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Լեբլանը։
Նախարարը Քարնիի և Թրամփի հարաբերությունները բնութագրել է որպես «գործնական» և «հարգալից»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել Կանադայի համար մաքսատուրքերը 25%-ից մինչև 35% բարձրացնելու վերաբերյալ։