ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TIME ամսագրի հետ հեռախոսազրույցում չի բացառել Իրանի դեմ պատերազմին ցամաքային զորքեր ուղարկելու հնարավորությունը։
Նա նշել է, որ գործողության նպատակներին կարելի է հասնել չորս-հինգ շաբաթվա ընթացքում, չնայած ընդունել է, որ ժամկետը կարող է երկարաձգվել։
«Ես ոչ մի բանի համար ժամանակային սահմանափակումներ չունեմ։ Ես ուզում եմ գործն ավարտին հասցնել»,- ասել է Թրամփը։
«Ամերիկան՝ առաջին հերթին»․ սա Ամերիկայի առողջության եւ բարեկեցության մասին հոգատարությունն է, ինչպես նաեւ այլ երկրներից հարձակումների կանխարգելումը։
Լինում են իրավիճակներ, երբ դուք ընտրություն չունեք։ Սա հենց այդդ դեպքն է։ Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Սա առաջին, երկրորդ եւ երրորդ խնդիրն է։ Չորրորդը՝ բալիստիկ հրթիռներ չունենան էլ։ Մեկ այլ նպատակ է՝ նշանակել «իրատես եւ ողջամիտ անձնավորություն»՝ Իրանի ղեկավարի պաշտոնում»,- ավելացրել է նա։



