Թրամփը Բայդենին անվանել է «հիմար»՝ Ուկրաինայի...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է իր նախորդին՝ Ջո Բայդենին, Ուկրաինայի վրա կատարած չափազանց մեծ ծախսերի համար՝ նրան «հիմար» անվանելով նման վատնողականության պատճառով։

«Մենք չենք կորցնում գումար, ինչպես Բայդենի դեպքում։ Նա հիմարի պես էր գումար ծախսում։ Նա հիմար էր», - ասաց Թրամփը։

Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն այլևս գումար չի կորցնում Ուկրաինական հակամարտությունում՝ զենք վաճառելով ՆԱՏՕ-ին, որը մասամբ փոխանցվում է Կիևին:

ԱՄՆ նախագահի ելույթը տեղի է ունեցել Ֆլորիդայի Մար-ա-Լագոյում գտնվող կալվածքում։