Թրամփ. ԱՄՆ-ն մտադիր է վերադարձնել Աֆղանստանու...

Միացյալ Նահանգների վարչակազմը նախատեսում է 2021 թվականին վերադարձնել ամբողջ ռազմական տեխնիկան և սպառազինությունը, որոնք ամերիկյան զորքերը թողել են Աֆղանստանում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը իր կաբինետի առաջին նիստում։

«Մենք մեզնից հետո թողել ենք միլիարդավոր, տասնյակ միլիարդավոր դոլարների տեխնիկա, բոլորովին նոր բեռնատարներ։ Դուք տեսնում եք, որ դրանք ցուցադրվում են ամեն տարի, որպեսզի բոլորը տեսնեն: Կարծում եմ՝ մենք պետք է վերադարձնենք այդ տեխնիկայի  մեծ մասը», ասել է նա։

Թրամփի խոսքով՝ աֆղանական «Թալիբան» արմատական ​​շարժումը զանգվածային մասշտաբով վաճառում է ամերիկյան զենքը՝ Աֆղանստանը դարձնելով «աշխարհում ռազմական տեխնիկայի ամենախոշոր վաճառողներից մեկը»։ «Դուք կարո՞ղ եք դրան հավատալ: Նրանք վաճառում են 777 հազար ինքնաձիգ, 70 հազար զրահամեքենա, տրանսպորտային միջոցներ: Խոսքը 70 հազար մեքենաների մասին է, որ այնտեղ ունեինք, մենք այդ բոլորը թողել ենք իրենց։ Կարծում եմ, որ մենք պետք է դրանք հետ բերենք»,- հայտարարել է Թրամփը:

Նրան հարցրել են, թե արդյոք իր վարչակազմը միջոցներ կձեռնարկի այն զինծառայողների դեմ, որոնք ներգրավված են եղել 2021 թվականի օգոստոսին Աֆղանստանից զորքերի դուրսբերման պլանավորման մեջ: Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ով նստած էր մոտակայքում, ասել է, որ այդ հարցի շուրջ Պենտագոնում աուդիտ է անցկացնում: «Կապահովվի լիարժեք հաշվետվողականություն»,- հավելել է ռազմական գերատեսչության ղեկավարը։ «Այս խմբում [մարդկանց] մեծ առաջխաղացումներ չեմ տեսնում: «Կարծում եմ՝ նրանք հիմնականում կլքեն [իրենց պաշտոնները]»,- նշել է նախագահը։